Այդ փուլում մասնագետը հավաքում է տեղեկություն կազմակերպության առանցքային օգտագործողներից՝ տնօրեն, ֆինանսիստներ, տնտեսագետներ, հաշվապահներ: Հետազոտման են ենթակա բոլոր բիզնես-գործընթացները, որոնք ենթակա են ապագա ավտոմատացման: Աշխատանքների ավարտին կազմվում է կոմերցիոն առաջարկ՝ կատարվող աշխատանքների նկարագրությամբ:
“ՌԱՅՍ” ընկերությունը տրամադրում է աշխատանքների կոմպլեքս /նախագծային ներդրում/, որի արդյունքում հաճախորդը, ձեռք բերված ստանդարտ ծրագրային լուծումից ստանում է արդյունավետ ավտոմատացված տեղեկատվական համակարգ:
Նախագծային ներդրման փուլերը


Լուծման ընտրությունից և հաստատումից հետո սկսվում է ավտոմատացվող կազմակերպության բիզնես-գործընթացների մանրակրկիտ վերլուծություն: Հաճախորդի աշխատակիցների հետ հարցազրույցների հիման վրա ավտոմատացման խորհրդատուները մշակում են համակարգի նկատմամբ մանրամասն պահանջներ և տեխնիկական փաստաթղթեր, գնահատում աշխատանքների արժեքը և հաշվարկում ժամանակը:

Տեխնիկական առաջադրանքին համապատասխան իրականացվում է ընտրված ծրագրային լուծման ներդրում և լրացուցիչ մշակում համաձայն բիզնես-գործընթացների նկատմամբ հաճախորդի պահանջների: Այս փուլը ենթադրում է օգտագործողների համար հրահանգների կազմում և նրանց ուսուցում աշխատատեղերում: Գործարկումից հետո տեղի է ունենում նոր համակարգի թեստավորում և բացահայտված թերությունների ուղղում: Դրանից հետո տեղի է ունենում համակարգի վերջնական հանձնումը շահագործման: Ապահովվում է հետագա սպասարկում:

“ՌԱՅՍ” ընկերությունը տրամադրում է 1C սպասարկման ծառայություններ, տրամադրում է պատվիրատուին համապատասխան որակավորմամբ մասնագետներ, որպեսզի ներդրված ծրագրային ապահովումը շահագործման ամբողջ ընթացքում համապատասխանի հաճախորդի պահանջներին:

Նախագծային ներդրման առավելությունները
![]() |
![]() |
![]() |
Մանրամասն ուսումնասիրությունԲոլոր բիզնես-գործընթացները մանրակրկիտ ուսումնասիրվում են պատվիրատուի աշխատակիցների հետ: |
Որակավորված թիմՅուրաքանչյուր նախագծի համար հավաքվում է թիմ, որի կազմի մեջ մտնում են տարբեր որակավորման մասնագետներ՝ խորհրդատու, ծրագրավորող, տվյալների բազայի ճարտարագետ և այլն: Դա թույլ է տալիս որակյալ իրականացնել նախագծային աշխատանքները՝ ներդրման սկզբից մինչև գործարկումը: |
Համակարգի ադապտացիաՆերդրման մասնագետները լրացուցիչ մշակում են տիպային ծրագրային լուծումը, հաճախորդ կազմակերպության յուրահատկություններից ելնելով: |
Իրականացված նախագծեր
Ծրագրային լուծումներ