Նորություններ

10.12.2015

“Սարքավորումների և վերանորոգումների ղեկավարում” ենթահամակարգի ներդրում “Թեղուտ” ՍՊԸ-ում 7 ամսում

03.12.2015թ “Ռայս” ընկերությունը արտադրական շահագործման հանձնեց “Թեղուտ” ՍՊԸ-ում “Սարքավորումների և վերանորոգումների ղեկավարում” ենթահամակարգը: “Թեղուտ” ՍՊԸ-ն “Ռայս” ընկերության առաջին հաճախորդն է Հայաստանում:Կազմակերպությունը զբաղվում է պղնձամոլիբդենային հանքաքարի արդյունահանմամբ և վերամշակմամբ:

Ենթահամակարգը ներդրվել է “1C:ERP կազմակերպության կառավարում” ծրագրի հիման վրա կազմակերպության բիզնես-պրոցեսների ավտոմատացման պրոյեկտի շրջանակներում: Ծրագիրը ապահովել է հետևյալ խնդիրների լուծումները. 

  • Շահագործվող օբյեկտների, դրանց շահագործման պարամետրերի, պարբերաբար սպասարկման պարամետրերի, շահագործման ծավալի տվյալների մասին ինֆորմացիայի գրանցում և պահպանում:
  • Աշխատանքի խափանման մասին ինֆորմացիայի գրանցում և թերությունների վերացմանն ուղղված վերանորոգումների ղեկավարում:

Ենթահամակարգի ներդրումը կատարվեց 3 փուլով.

  1. Նորմատիվա-տեղեկատվական համակարգի օպտիմալացում ըստ սարքավորումների, ստորաբաժանումների,վերանորոգումների տիպերի, թերությունների տիպերի և աշխատանքային կենտրոնների:
  2. Սարքավորումների շահագործման ցուցիչների հաշվառման իրականացում:
  3. Վերանորոգման աշխատանքների ղեկավարման համակարգի ներդրում:

Ենթահամակարգի ներդրման բոլոր աշխատանքների ավարտին գրանցվեցին հետևյալ արդյունքները. 

  1. Իրականացվել է սարքավորումների դասակարգում ըստ իրենց բնութագրիչների:Դա օգնեց սահմանել վերանորոգումների և սպասարկման ծառայությունների ընդհանուր կանոններ:
  2. Կարգավորվել է սարքավորումների առաջնայնության հաշվառումն ըստ տեխնոլոգիական պրոցեսի անխափանության հարցում դրանց ունեցած ազդեցության:
  3. Իրականացվում է սարքավորումների բաղկացուցիչ մասերի հաշվառում և դրանց պահեստում առկայության վերահսկում: 
  4. Ամեն սարքավորման և դետալի համար իրականացվում է պլանային վերանորորգումների հերթականության վերահսկում:
  5. Սարքավորումների աշխատաքանակի և ընթացիկ վիճակի մասին ինֆորմացիան պահվում է Siemens S7 համակարգում:Այն 1C:ERP համակարգին ինտեգրացնելու շնորհիվ կարգավորվել է ընթացիկ պարամետրերի փոխանցումը, որը թույլ է տալիս տեսնել շահագործվող օբյեկտի իրական մաշվածության չափը:Դրանց հիման վրա ստեղծվում են վերանորոգման աշխատանքների պատվերներ:
  6. Պլանային վերանորոգումները կատարվում են շահագործման ուղեցույց փաստաթղթում նշված ծավալով և պարբերականությամբ: Նեղ տեղերի խնդրի լուծման արդյունքում կիրառելով առաջնահերթության սկզբունքը օպտիմալացվել և մինիմալացվել են սարքավորումների պարապուրդները:Կազմվել են վերանորոգումների գրաֆիկներ: 

Այժմ “Թեղուտ” պրոյեկտում սկսվում է “Կադրային հաշվառման” ենթահամակարգի ներդրումը, որի միջոցով կիրականացվի և կվերահսկվի կադրային քաղաքականությանը համապատասխան փաստաթղթաշրջանառությունը:


Վերադառնալ ցուցակին

Հաճախորդների կարծիքները

Դիտել բոլոր կարծիքները
Թողեք Ձեր տվյալները և մենք կզանգահարենք Ձեզ
Օրինակ Պետրոսյան Պետրոս
Ավտոմատ հաղորդագրություններից պաշտպանություն
CAPTCHA
Մուտքագրեք նկարի կոդը
Թողեք Ձեր տվյալները և մենք կզանգահարենք Ձեզ
Օրինակ Պետրոսյան Պետրոս
Ձեր հարցը
Զանգահարելու համար հարմար ժամը
Oրինակ +374 (60) 46-58-83
Ավտոմատ հաղորդագրություններից պաշտպանություն
CAPTCHA
Մուտքագրեք նկարի կոդը
Թողեք Ձեր տվյալները և մենք կզանգահարենք Ձեզ
Օրինակ Պետրոսյան Պետրոս
Select date in calendar Զանգահարելու համար հարմար ժամը
Oրինակ +374 (60) 46-58-83
Ավտոմատ հաղորդագրություններից պաշտպանություն
CAPTCHA
Մուտքագրեք նկարի կոդը
Թողեք Ձեր տվյալները և մենք կզանգահարենք Ձեզ
Օրինակ Պետրոսյան Պետրոս
Oրինակ +374 (60) 46-58-83
Ավտոմատ հաղորդագրություններից պաշտպանություն
CAPTCHA
Մուտքագրեք նկարի կոդը