Նորություններ

06.12.2015

Երևանում կայացավ 1C հենքի վրա կազմակերպությունների ավտոմատացման թեմայով առաջին սեմինարը

Սեպտեմբերի 26-ին Երևանում տեղի ունեցավ «Ռայս» ընկերության առաջին սեմինարը :Միջոցառում էր նրանց համար, ով ցանկանում է ավելին իմանալ խոշոր ընկերությունների ավտոմատացման մասին:

1.jpg 
Սեմինարին մասնակցում էին շուրջ 20 արդյունաբերական կազմակերպություն: 

Սեմինարին ներկա էին քսանից ավելի մասնակիցներ, որոնք ներկայացնում էին Հայաստանի հայտնի արտադրական ընկերությունները:Զեկուցողներից էին «Ռայս» ընկերության մասնագետները և երևանյան գործընկերների ներկայացուցիչները. 

  • «Ռայս» ընկերության գլխավոր տնօրեն Իլյա Շիխովը պատմեց 1C ծրագրերի միջոցով բիզնեսի ընդլայնման հնարավորությունների մասին:Հատուկ ուշադրության արժանացավ 1C ERP ծրագրի 2016թ. Հայաստանում լոկալիզացման թեման:
  • Առաջատար 1C ERP ծրագրի նորագույն լուծումները ներկայացրեց Սյուզաննա Թելունցը՝ Հայաստանում նախագծերի ղեկավարը:Նա ցուցադրեց ծրագրի ֆունկցոնալ առանձնահատկությունները և դրանց հիման վրա միասնական բազա ստեղծելու հնարավորությունը:Ներդրման մեթոդները և փորձը լուսաբանեց «Vallex group» հոլդինգի պլանավորման և վերլուծության բաժնի ղեկավար Ելենա Խաչվանքյանը:

2.jpg 
«Vallex group» հոլդինգի պլանավորման և վերլուծության բաժնի ղեկավար՝ Ելենա Խաչվանքյան

  • «Ռայս» ընկերության Սանկտ-Պետերբուրգ քաղաքի մասնաճյուղի ղեկավար Եվգենյա Սոնը ցուցադրեց ERP բլոկների աշխատանքի օրինակներ: Մասնակիցներին հետաքրքրեցին առևտրային կազմակերպությունների ավտոմատացման օրինակները:Մանրամասն դիտարկվեցին ապրանքաշրջանառության օրինակները, ինտերնետ խանութների իրականացումները «1C-Բիտրիկս» ծրագրի հիման վրա:

3.jpg

Եվգենյա Սոնը պատմում է «1C:ERP» ծրագրով պահեստի պրոցեսների օպտիմալացման մասին

Հիմնական զեկույցներից հետո մասնակիցները քննարկեցին ակտուալ խնդիրները, պլանավորման ենթահամակարգի հնարավորությունները և վճարային օրացույցի օգտագործման մեխանիզմները:Խոսվեց հաստատուն և փոփոխական ծախսերի ինքնարժեքի վրա բաշխման մեթոդների մասին:

Սեմինարի մասնակիցների կարծիքները՝ 

«Մասիս տոբակո» ընկերություն. :«Շնորհակալություն «Ռայս» ընկերությանը սեմինարի կազմակերպման համար:Շատ հետաքրքրեց 1C ծրագրերի լոկալիզացման գաղափարը:Հուսով ենք , նման միջոցառումները շարունակական կլինեն»:

«Օվալ պլաստիկ» ընկերություն. : «Սեմինարը ինձ դուր եկավ:Կցանականայի հաջորդ անգամ ավելի մանրամասն լսել 1C:ERP ծրագրում պլանավորման և բյուջետավորման ենթահամակարգերի մասին»:.

Սյուզաննա Թելունց՝ Հայաստանում «Ռայս» ընկերության նախագծերի ղեկավար.«1C ERP ունիկալ և ինովացիոն լուծում է կազմակերպության զարգացման համար:Մենք կարծում ենք, որ բիզնես պրոսեցների անընդհատ կատարելագործումը և ձեռքով օպերացիաների կրճատումը բիզնես-գործընթացների ցիկլի հաջողության գրավականն են :Այդ պատճառով մենք ոչ միայն աճում ենք ներդնելով առաջատար ծրագիր , այլ նաև օգնում ենք այդ հարցում մեր հաճախորդներին»:


Վերադառնալ ցուցակին

Հաճախորդների կարծիքները

Դիտել բոլոր կարծիքները
Թողեք Ձեր տվյալները և մենք կզանգահարենք Ձեզ
Օրինակ Պետրոսյան Պետրոս
Ավտոմատ հաղորդագրություններից պաշտպանություն
CAPTCHA
Մուտքագրեք նկարի կոդը
Թողեք Ձեր տվյալները և մենք կզանգահարենք Ձեզ
Օրինակ Պետրոսյան Պետրոս
Ձեր հարցը
Զանգահարելու համար հարմար ժամը
Oրինակ +374 (60) 46-58-83
Ավտոմատ հաղորդագրություններից պաշտպանություն
CAPTCHA
Մուտքագրեք նկարի կոդը
Թողեք Ձեր տվյալները և մենք կզանգահարենք Ձեզ
Օրինակ Պետրոսյան Պետրոս
Select date in calendar Զանգահարելու համար հարմար ժամը
Oրինակ +374 (60) 46-58-83
Ավտոմատ հաղորդագրություններից պաշտպանություն
CAPTCHA
Մուտքագրեք նկարի կոդը
Թողեք Ձեր տվյալները և մենք կզանգահարենք Ձեզ
Օրինակ Պետրոսյան Պետրոս
Oրինակ +374 (60) 46-58-83
Ավտոմատ հաղորդագրություններից պաշտպանություն
CAPTCHA
Մուտքագրեք նկարի կոդը