Նորություններ

14.05.2015

“Ռայս” ընկերությունը “Թեղուտ” ՓԲԸ-ում սկսեց “Գնումներ” և “Վերանորոգումների կառավարում” ենթահամակարգերի մշակման աշխատանքները

“Ռայս” ընկերությունը սկսեց աշխատանքները “Թեղուտ” ՓԲԸ նախագծի երկու նոր փուլերի վրա` “Վերանորոգումների կառավարում” և “Գնումներ”: Տվյալ պահին մշակված են նշված փուլերի տեխնիկական առաջադրանքներ: Պղնձամոլիբդենային հանքաքարի վերամշակմամբ զբաղվող կազմակերպության ավտոմատացման համար հիմք հանդիսացավ 1C:ERP. Արտադրական կազմակերպության կառավարում համակարգը

“Գնումներ” ենթահամակարգի ներդրումը լուծում է հետևյալ խնդիրները`

  • Գնումների և պահեստներում պաշարների մակարդակի հետ կապված ծախսերի օպտիմալացում
  • Պատվերների կատարման ժամկետների կրճատում
  • Պաշարների շրջանառելիության ավելացում

Դրված խնդիրները իրականացնելու համար “Ռայս” ընկերության մասնագետների կողմից կմշակվի հետևյալ ֆունկցիոնալը`

  • մատակարարների և կնքված պայմանագրերի մասին ակտուալ տվյալների գրանցում և պահպանում
  • մատակարարի ապրանքացանկի վարում
  • մատակարարի գների հաշվառում
  • պաշարների ապահովման ռազմավարության մշակում

Գնումներ” ենթահամակարգի ներդրման շնորհիվ պլանավորվում է նվազեցնել պաշարների ինքնարժեքը 20%-ով, ինչպես նաև կրկնակի կրճատել պատվերների իրականացման ժամկետը

“Վերանորոգումների կառավարում” ենթահամակարգը անհրաժեշտ է կազմակերպության ակտիվների արդյունավետ օգտագործման համար: Համակարգի ներդրումը թույլ կտա “Թեղուտ” ՓԲԸ լուծել հետևյալ խնդիրները `

  • սարքավորումների պարապուրդի կանխման հետ կապված աշխատանքների նախապատրաստում, պլանավորում և վերահսկում
  • արտադրանքի բարձր որակի ապահովում սարքավորման վիճակի վերահսկման շնորհիվ
  • սարքավորման պահպանման հետ կապված ծախսերի նվազեցում
  • վերանորոգման աշխատանքների միասնական կանոնակարգի վարում

Նշված ենթահամակարգի շրջանակներում “Ռայս” ընկերության մասնագետները կիրականացնեն տվյալների հավաքագրման և պահպանման աշխատանքներ կապված օգտագործվող ակտիվների , դրանց պլանավորման պարամետրերի, շահագործման, սպասարկման և աշխատաժամերի հետ: Ինչպես նաև, “1С:ERP 2.0” համակարգը “Թեղուտ”-ում կապահովի շահագործվող օբյեկտների խափանումների մասին տվյալների գրանցումը և դրանց վերացման հետ կապված աշխատանքների իրականացման կազմակերպումը: Նշված ֆունկցիոնալը արդեն գտնվում է մշակման և ներդրման փուլում

Նմանատիպ նորություններ

Վերադառնալ ցուցակին

Հաճախորդների կարծիքները

Դիտել բոլոր կարծիքները
Թողեք Ձեր տվյալները և մենք կզանգահարենք Ձեզ
Օրինակ Պետրոսյան Պետրոս
Ավտոմատ հաղորդագրություններից պաշտպանություն
CAPTCHA
Մուտքագրեք նկարի կոդը
Թողեք Ձեր տվյալները և մենք կզանգահարենք Ձեզ
Օրինակ Պետրոսյան Պետրոս
Ձեր հարցը
Զանգահարելու համար հարմար ժամը
Oրինակ +374 (60) 46-58-83
Ավտոմատ հաղորդագրություններից պաշտպանություն
CAPTCHA
Մուտքագրեք նկարի կոդը
Թողեք Ձեր տվյալները և մենք կզանգահարենք Ձեզ
Օրինակ Պետրոսյան Պետրոս
Select date in calendar Զանգահարելու համար հարմար ժամը
Oրինակ +374 (60) 46-58-83
Ավտոմատ հաղորդագրություններից պաշտպանություն
CAPTCHA
Մուտքագրեք նկարի կոդը
Թողեք Ձեր տվյալները և մենք կզանգահարենք Ձեզ
Օրինակ Պետրոսյան Պետրոս
Oրինակ +374 (60) 46-58-83
Ավտոմատ հաղորդագրություններից պաշտպանություն
CAPTCHA
Մուտքագրեք նկարի կոդը